«Վագներ»-ը ֆինանսավորվել է պետության կողմից. Պուտին
Պետությունն ամբողջովին ապահովել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության զինծառայողների հետ հանդիպմանը։

«Ամբողջ «Վագներ խումբը» ապահովվել է պետության կողմից՝ պաշտպանության նախարարությունից, պետբյուջեից մենք ամբողջովին ֆինանսավորել ենք այդ խմբին»,- ասել է ՌԴ ղեկավարը։

2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիսը իշխանությունները մասնավոր ռազմական ընկերությանը վճարել են ավելի քան 86 միլիարդ ռուբլի, նշել է պետության ղեկավարը։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում «Կոնկորդ» ընկերության սեփականատերը «Վոենտորգ»-ի միջոցով վաստակել է 80 միլիարդ ռուբլի՝ մթերք մատակարարելով բանակին և սննդի կազմակերպման ծառայություններ մատուցելով։