«Նոան» պայմանագիր է կնքել «Փյունիկի» առաջատար ֆուտբոլիստի հետ

Եզրային պաշտպան Խամես Սանթոսը կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է երևանյան ակումբի կայքը:


29-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու տարին անցկացրել է «Փյունիկում»:


Բրազիլացին 72 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում:


«Նոան» Խամեսի 5-րդ հայկական թիմն է: Նախկինում նա խաղացել է նաև «Ալաշկերտում», «Ուրարտուում» և «Արարատում»: