Պուտինը հանդիպել է ուժային կառույցների ղեկավարներին, հորդորել նրանց վերլուծել «Վագներ»-ի հետ կապված իրավիճակը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը նա առաջարկել է վերլուծել իրավիճակը, որը ստեղծվել է «Վագներ» խմբի ռազմական ապստամբության փորձից հետո, և պետության ղեկավարն առաջարկել է խոսել նաև առաջիկա անելիքների մասին։
Հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, որ հավաքել է անվտանգության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելու նրանց աշխատանքի համար։
«Եվ որպեսզի քննարկենք իրավիճակը, որը ձևավորվել է այս պահին, ինչպես նաև խոսել այն խնդիրների մասին, որոնք մենք կանգնած ենք երկրում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում»,- ասել է Պուտինը։
Հանդիպմանը մասնակցոել են ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ԱԴԾ ղեկավար Դմիտրի Կոչնևը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։