ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մասնավոր կարգով մտահոգություն են հայտնել, որ ուկրաինական հարձակման սկզբնական փուլում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում: Այս մասին գրում է The New York Times-ը։
«Նրանք հետ են մնում ժամանակացույցից»,- հակահարձակման առաջին երկու շաբաթների արդյունքները մեկնաբանել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ արդյունքներն անվանելով «զգաստացնող»։
Պենտագոնի բարձրաստիճան զրուցակիցը նույնպես հարձակման տեմպը ճանաչել է ավելի դանդաղ, քան ցանկալի էր: Միաժամանակ նա հավելել է, որ հաշվի առնելով ռուսների ամրացված պաշտպանական գիծը՝ դա անակնկալ չէր, և կոչ է արել առաջին փուլում ինչ-որ ընդհանուր եզրակացություններ չանել։