«ՌԴ իշխանության մեջ դիմակայությունը ավարտված չէ. երկիրը ղեկավարելու Պուտինի կարողության վերաբերյալ կասկածներ են առաջացել». Bloomberg
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջին պահին հաջողվեց կանխել «Վագներ»-ի վարձկանների հայտնվելը Մոսկվայում, սակայն կառավարչի նրա իմիջը՝ որպես երկրի վրա լիակատար քաղաքական վերահսկողություն ունեցող, խիստ սասանվեց։ Այսպես է Bloomberg-ը գնահատում «վագներականների» խռովության հիմնական հետևանքը: 

Հղում անելով աղբյուրներին՝ պարբերականը պնդում է, որ Պուտինը անտեսել է բազմաթիվ զգուշացումները սպառազինված «Վագներ»-ի զինյալների՝ Մոսկվա մոտենալու մասին, ինչով ցնցել է իր մերձավորներին։ Դրա փոխարեն Ռուսաստանի ղեկավարը վարձկաններին թույլ է տվել այնքան մոտենալ, որ տարածաշրջանային իշխանությունները ստիպված են եղել տանկեր գործի դնել և զինվորականների ներգրավել պաշտպանության համար։ Սա առաջացրել է երբևէ աներևակայելի կասկածներ երկիրը ղեկավարելու Պուտինի կարողության վերաբերյալ:

Սա հազվադեպ դեպք է, երբ Մոսկվայում և Արևմուտքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գնահատականները շատ առումներով համընկնում են։

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը նույնպես կարծում են, որ Պուտինի հեղինակությունը և բացարձակ իշխանությունը հզոր հարված են ստացել: Իսկ Եվգենի Պրիգոժինի հետ ոչ միանշանակ գործարքը, որը համաձայնել էր չգնալ Մոսկվա, ամենևին էլ չի նշանակում վերադարձ ստատուս քվոյին։ Ռուսաստանի իշխանության մեջ դիմակայությունը հեռու է ավարտված լինելուց, գրում է Bloomberg-ը։