2023-ի հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 12,5%․ civilnet.am
Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 12,5%։ Ուշագրավ է, որ 2023-ի մայիսին 2022-ի մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվությունը եղել է 13,7 տոկոս, այսինքն, բարձր աճն արձանագրվել է նախորդ տարվա արդեն բարձր ցուցանիշների համեմատ։

Այս տարվա առաջին հինգ ամիսներին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել առևտրի շրջանառությունում՝ 24,5%, ծառայությունների ոլորտում՝ 19,9%, շինարարությունում`16,7%: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 3%:

Հունվար-մայիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 86,9%-ով։ Ընդ որում, արտահանումն աճել է 93,3%-ով, իսկ ներմուծումը՝ 83,3%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին առևտրաշրջանառության շարունակաբար աճը մասնագետները բացատրում են դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:

civilnet.am