ՌԴ-ում խռովության փորձը կդառնա Լյուքսեմբուրգի այսօրվա հանդիպման հիմնական քննարկման թեման
Ռուսաստանում խռովության փորձը կդառնա ԵՄ 27 երկրների արտգործնախարարների պլանային նիստի գլխավոր թեման, որը կանցկացվի այսօր Լյուքսեմբուրգում։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն։

«Իրավիճակը Ռուսաստանում, որտեղ արդեն տեղի է ունեցել «Վագներ»-ի վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունը կանոնավոր բանակի դեմ, Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների քննարկման կենտրոնում կլինի: Բելգիան կներկայացնի ԱԳ նախարար Աջա Լյաբիբը»,- ասել է վարչապետը։

Ակնկալվում է, որ հանդիպմանը կքննարկվեն նաև Ուկրաինայում հակամարտությունը և Կիևին տրամադրվող օգնությունը։ Բացի դրանից, նախարարները մտադիր են հաստատել Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների իբր խախտումների հետ։ Միևնույն ժամանակ, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել է, որ չնայած ԵՄ-ի կողմից Թեհրանի դեմ կանոնավոր պատժամիջոցների սահմանմանը, ԵՄ-ն դեռ հույս ունի համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։