ՌԴ պաշտպանության նախարարությունը
տեսանյութ է տարածել, որում, ինչպես պնդվում է, ցույց է տրվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցելությունը զորքերի «Արևմտյան» խմբավորման կազմավորումներից մեկի առաջապահ հրամանատարական կետ»։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը և խորհրդակցություն անցկացրել հրամանատարների հետ, հայտնել են ՊՆ-ից։
Դրանք Շոյգուի առաջին կադրերն են խռովությունից հետո, որը կազմակերպել էր «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, ով սուր քննադատության էր ենթարկել պաշտպանության նախարարին։