Ինչ է պատահում ձեր մարմնի հետ, երբ դադարում եք տանից դուրս գալ

Եթե դուք քիչ ժամանակ եք անցկացնում դրսում, նշանակում է՝ չեք ստանում բավարար քանակությամբ արևի լույս, ինչը կարող է ազդել ձեր սերոտոնինի մակարդակի վրա:


Սերոտոնինը, որը հայտնի է նաև որպես լավ ինքնազգացողության համար պատասխանատու նյութ, նյարդահաղորդիչ է: Այն կարևոր դեր է խաղում տրամադրության համար։


Քեմբրիջի համալսարանի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ երբ դուք գտնվում եք փակ տարածքում, բավարար սերոտոնին չեք արտադրում և նույնիսկ կարող եք ագրեսիվության ավելի բարձր մակարդակ ունենալ:

 

·       Առավոտյան արթնանալը կարող է դժվար լինել, սակայն բնական լույսի ազդեցությունը՝ հատկապես առավոտյան, օգնում է կարգավորել ձեր ցիրկադային ռիթմը՝ քնի և արթունության ցիկլը:


Բնական լույսը մեծացնում է մելատոնինի՝ քնի համար պատասխանատու հորմոնի արտադրությունը: Դրա արտադրությունը, բնականաբար, բարձրանում է քնելուց առաջ և նվազում արթնանալուց հետո: Եթե օրվա ընթացքում փողոց դուրս չգաք, դա կխոչընդոտի այս գործընթացին:


Եթե դուք տանն եք և հատկապես կապույտ լույսի ներքո, օրինակ՝ սմարթֆոնների, այն կարող է հանգեցնել նրան, որ ձեր մելատոնինի մակարդակը ցածր լինի: Հետագայում ձեզ համար դժվար կլինի վեր կենալ անկողնուց։ «Մեր ուղեղն ասում է, որ արթնանալուց հետո մենք պետք է մի քանի ժամ քնենք»,- բացատրում է քնի մասնագետ, պրոֆեսոր Քենեթ Ռայթը:

 

·       Դուք կարող եք ավելի շատ հիվանդանալ.

դուրս չգալը հանգեցնում է ավելի քիչ արևի ազդեցության և, հետևաբար, վիտամին D-ի ցածր մակարդակի:


Դուք կարող եք ավելի շատ ցավ զգալ:


Վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է բազմաթիվ առողջական խնդիրների հետ: 2003 թ.-ին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 150 մասնակիցների 93%-ը, ովքեր բողոքել են քրոնիկ ցավից, ունեցել են վիտամին D-ի «չափազանց ցածր» մակարդակ:


Վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է աղիքային բորբոքային հիվանդությունների զարգացման հետ:


 

·       Շատ մարդիկ տառապում են ալերգիաներից, ներառյալ սեզոնային ալերգիաները: Փաստորեն, տարիների ընթացքում ալերգիաներն աճել են, և գիտնականները կարծում են, որ պատճառներից մեկը տանից քիչ դուրս գալն է:

 

·       Դուք կարող եք ավելի շատ սթրեսի ենթարկվել:


 

Մեզանից շատերը հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, երբ հոգնած ենք կամ սթրեսային վիճակում: Մենք ձգտում ենք տան հարմարավետությանը և խուսափում ենք արտաքին աշխարհից: Բայց, ինչպես պարզվում է, դուրս գալը լավագույն բաներից մեկն է, որ կարող եք անել ձեր մտավոր բարեկեցությունը բարելավելու համար:


«Երբ մենք ժամանակ ենք անցկացնում դրսում, բնության ձայները, հյուսվածքները, լույսերն ու հոտերը խրախուսում են ուղեղը դանդաղեցնել,- բացատրում է հոգեթերապևտ Օուեն Օ' Քեյնը:- Լրացուցիչ օգուտն այն է, որ այն նաև նպաստում է սերոտոնինի և դոպամինի մակարդակի բարձրացմանը: Սրանք լավ ինքնազգացողության համար պատասխանատու հորմոններ են, որոնք օգնում են ձեզ ավելի հանգիստ և երջանիկ զգալ»:


·       Քաղցկեղի զարգացման ռիսկը կարող է մեծանալ։


Շատ քիչ արևի լույսը մեծացնում է քաղցկեղի տեսակների զարգացման ռիսկը:


Բժշկական քոլեջի հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցկեղով հիվանդների երեք քառորդը (քաղցկեղի տարբեր տեսակներով) վիտամին D-ի ցածր մակարդակ ունի:


 

·       Ձեր հիշողությունը կարող է տուժել:

2008 թ.-ին Միչիգանի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնության գրկում քայլելը գրեթե 20%-ով բարելավել է մասնակիցների կարճաժամկետ հիշողությունը:


 

·       Մեծանում է ճարպակալման և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Եթե Դուք շատ ժամանակ եք անցկացնում տանը, ավելի խոցելի եք դառնում առողջական խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են գիրությունը, սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը:


Բացի դրանից, ավելի հաճախ ժամանակ եք ծախսում նստած ուտելու վրա: «Մեծահասակները հիմնավոր ապացույցներ ունեն առ այն, թե որքան շատ են հեռուստացույց դիտում, այնքան ավելի մեծ է գիրանալու հավանականությունը»,- ասում է Հարվարդի հանրային առողջության դպրոցի առողջության խթանման և հաղորդակցության տնօրեն Լիլիան Չունգը:

 

What happens to your body when you stop going outside?