Թոմ Հոլանդը և Զենդայան պաշտոնապես նշանադրվել են

Թոմ Հոլանդը և Զենդայան պաշտոնապես նշանադրվել են։ Այս մասին հայտնել է անձամբ Թոմի հայրը:


Դոմինիկ Հոլանդը՝ Թոմի հայրը, իր գրառման մեջ կատակել է՝ ասելով, որ իր հետևորդներին, հավանաբար, ավելի շատ հետաքրքրում են որդու նշանադրության մանրամասները, քան սովորական նորությունները:

 «Spider-Man-ի աստղը ձեռք է բերել մատանին, Թոմը, ինչպես արդեն գիտեք, աներևակայելի լավ պատրաստված էր. Զենդայայի հորից թույլտվություն է ստացել և մանրամասն տեղեկացել, թե ինչպես, երբ, որտեղ պետք է առաջարկությունն անի, ինչ ասի, ինչ հագնի»,- գրել է Հոլանդի հայրը People-ի համար:


«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը, որին Հոլանդը ներկա չէր, Los Angeles Times-ի լրագրողը նկատել է Զենդայայի մատանին և հարցրել, թե նա նշանվա՞ծ է արդյոք, բայց Զենդայան ուղիղ պատասխան չի տվել, փոխարենը՝ ամաչելով ցույց է տվել մատանին և թոթվել ուսերը:

People-ի աղբյուրը ամսագրին հայտնել է, որ «բոլոր մտերիմները գիտեին նշանադրության մասին»։


«Նա միշտ խենթանում էր նրա համար։  Միշտ գիտեր, որ նա իր միակն է: Նրանց միջև ինչ-որ առանձնահատուկ բան կա»,- ասել է աղբյուրը։