Բիչախչյանը 24-րդ վայրկյանին գրավել է «Ցրվենա Զվեզդայի» դարպասը

Լեհական «‎Պոգոնը» Բելեկի ուսումնամարզական հավաքի շրջանակում այսօր ընկերական հանդիպում է անցկացնում «‎Ցրվենա Զվեզդայի» հետ: 


Հանդիպման հաշիվը խաղի արդեն 24-րդ վայրկյանին բացել է «Պոգոնի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը:


Առաջին կեսում թիմերը փոխանակվել են խփած գնդակներով և ընդմիջման են գնացել 4:2 հաշվով՝ հօգուտ սերբական թիմի: