ՌԴ ՊՆ ղեկավարությունը խաբում է Պուտինին. Ռուսական բանակը նահանջում է. Պրիգոժինը նոր տեսանյութ է հրապարակել
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը նոր տեսանյութում, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը, հայտնել է, որ ռուսական զորքերը նահանջում են Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններով։ «Ուկրաինայի ԶՈՒ-ն ջարդում է ռուսական բանակին, մենք լվացվում ենք արյունով, ոչ ոք պահեստայիններ չի տալիս, ոչ մի կառավարում չկա»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը, Պրիգոժինի կարծիքով, «դեռ հույս ունեն, որ կարող են հաղթել այս պատերազմում»։ «Բայց քանի որ բացակայում է կառավարումը, բացակայում են ռազմական հաջողությունները, ՊՆ ղեկավարությունը ջանադրաբար խաբում է նախագահին»,- հայտարարել է նա։
Ուստի, կարծում է Պրիգոժինը, «մենք օրեր շարունակ լսում ենք մոտ 60 ոչնչացված «Լեոպարդ»-ների, հակառակորդի մոտ 3000 ոչնչացված զինվորի մասին», ինչը «ամբողջությամբ անհեթեթություն է»։