Ադրբեջանի քաղաքացիները սադրանք էին ծրագրել ՌԴ-ի դեմ՝ փորձելով այնտեղից դուրս բերել 3,5 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ ցեզիում-137
Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է հանցավոր խմբավորման, որի անդամները ծրագրել էին 3,5 մլն դոլարով մեկ կիլոգրամ ցեզիում-137 դուրս բերել արտասահման։ Ձերբակալվածների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր աշխատել են Ուկրաինայի քաղաքացու համար։

Հաղորդվում է, որ մաքսանենգության նպատակը եղել է նյութի օգտագործումը հատուկ ռազմական գործողության գոտում սադրանքների համար։

Ցեզիում-137-ը ձեռք է բերվում լուծույթներից, որոնք ստացվում են միջուկային ռեակտորների ռադիոակտիվ թափոնների մշակման ժամանակ, և որոշակի մարկերներով կարելի է գտնել դրա ծագումը։ Ուկրաինայի հատուկ ռազմական գործողության գոտում սադրանքի դեպքում հետքերը կբերեին դեպի ռուսական ռեակտորներ։