Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Վեսթ Հեմ Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
49-ամյա մասնագետը երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել «Մուրճերի» հետ և առաջին անգամ կգլխավորի իր նոր թիմը, երբ ուրբաթ օրը թիմը մեկնի «Ասթոն Վիլայի» հետ Անգլիայի գավաթի երրորդ տուրի խաղին:
Շատ հարգված և պահանջված մենեջեր Փոթերը սպասում էր ճիշտ հնարավորության այն պահից, երբ 2023 թվականի ապրիլին թողեց իր վերջին պաշտոնը «Չելսիում»: Նա միաձայն ընտրվել է խորհրդի կողմից՝ ակումբն առաջ տանելու իր նպատակներին և հավակնություններին համապատասխան»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։