«Ոսկե գլոբուս-2025». «Էմիլիա Պերեսի» հաղթարշավը

«Ոսկե գլոբուսի» 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2025 թվականի հունվարի 5-ին, Լոս Անջելեսում։ Այն առաջին անգամ վարել է Նիկի Գլեյզերը։


Ամենաշատ մրցանակների արժանացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» ֆիլմը. ստացել է 4 մրցանակ: Այն ներառված է եղել տասը անվանակարգում։


Ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում։ Ճանաչվել է նաև լավագույն օտարալեզու ֆիլմ:



«Լավագույն կին դերասան» անվանակարգում հաղթել է ֆիլմի դերակատար Զոի Սալդանան, «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Էլ Մալ» երգը:


Դեմի Մուրն իր 45-ամյա կարիերայի ընթացքում առաջին արձանիկը ստացել է «Կին դերասան, կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում՝ «Սուբստանցիա» ֆիլմի համար:


Բրեդի Քորբեթը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, նրա «Բրուտալիստ» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա ֆիլմ» և «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգերում։


Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոսք»-ը, որը 2024-ին ցուցադրվել է Երևանում «ՌեԱնիմանիա» փառատոնին:


Հաղթողների ցուցակը.


Ֆիլմեր


  • Լավագույն ֆիլմ - դրամա՝ Brutalist
  • Լավագույն ֆիլմ - կատակերգություն/մյուզիքլ՝ «Էմիլիա Պերես»
  • Լավագույն ռեժիսոր՝ Բրեդի Քորբեթ - «Բրուտալիստ»
  • Լավագույն դերասան - դրամա՝ Էդրիեն Բրոուդի - «Բրուտալիստ»
  • Լավագույն դերասանուհի - դրամա՝ Ֆերնանդա Տորես - «Ես դեռ այստեղ եմ»
  • Լավագույն դերասան - կատակերգություն/մյուզիքլ՝ Սեբաստիան Սթեն -  A Different Man
  • Լավագույն դերասանուհի - կատակերգություն/մյուզիքլ՝ Դեմի Մուր - «Սուբստանցիա»
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Կիրան Կալկին - «Իսկական ցավ»:
  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Զոի Սալդանա - «Էմիլիա Պերես»
  • Լավագույն սցենար՝ Փիթեր Ստրաուգան - Conclav
  • Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Էմիլիա Պերես» - Ֆրանսիա։
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Current

 

Անվանակարգերում հաղթողների ցանկը կարող եք տեսնել այստեղ։