Սնուփ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍ նախարարությունը գումարը հետ է պահանջել

Սնուփ Դոգի համերգը չի կայանա։ Այդ մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


Նրա խոսքով, ամբողջ տարին բանակցել են, որ համերգը կայանա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ։


«Պետք  է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը տեղի չի ունեցել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»։