Ուկրաինական բանակը հրթիռակոծել է Ղրիմը և Խերսոնի մարզը կապող կամուրջները
Բռնակցված Ղրիմի և Խերսոնի մարզի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական բանակը հարված է հասցրել թերակղզին և մարզը կապող կամուրջներին։ Ղրիմի վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ հարվածը հասցվել է Չոնգար կամրջին հունիսի 22-ի լույս գիշերը։ Ոչ ոք չի տուժել:

«Պրոֆիլային ծառայությունները սկսել են հետազոտել ճանապարհի շերտը: Երթևեկության հնարավորության մասին կտեղեկացվի մեկ ժամվա ընթացքում»,- գրել է Ակսյոնովը։ Բռնակցված Խերսոնի մարզի «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ ուկրաինական բանակը Storm Shadow հրթիռներ է արձակել Չոնգարի մոտ գտնվող կամուրջների ուղղությամբ։

Վնասվել է կամուրջների վրա գտնվող ճանապարհի մակերեսը: Նա նաև հրապարակել է վնասված ճանապարհի լուսանկարը