ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային՝ վերադարձնելու ինքնիշխան տարածքները. Պենտագոնը պատասխանել է Շոյգուի սպառնալիքներին՝ կապված Ղրիմի հետ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունները. վերջինս սկսել է հարվածներով սպառնալ Ուկրաինայում «որոշումներ կայացնող կենտրոններին»՝ Ղրիմին հարվածներ հասցնելու դեպքում։
Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի խոսքով՝ Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի մաս, և ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերի ջանքերին՝ վերադարձնելու իրենց ինքնիշխան տարածքները։
«Ուկրաինացիներն ամեն հնարավորն անում են ռազմադաշտում իրենց ունեցած սարքավորումներով, կարողություններով, որպեսզի շարունակեն ռուսներին ավելի հետ մղել, և մենք աջակցում ենք նրանց ջանքերին՝ վերադարձնելու ինքնիշխան տարածքները»,- ասել է Սինգհը:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի Ռուսաստանի դեմ պայքարում։
Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ Ղրիմը գտնվում է ռազմական գործողությունների գոտուց դուրս, ուստի Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը Ղրիմի վրա հնարավոր հարվածները կգնահատի որպես պատերազմի մեջ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներքաշում և ի պատասխան կհարվածի Ուկրաինայում «որոշումների կայացման կենտրոններին»։