Ռուս զինվորականները հայտնել են, որ կանխարգելել են ուկրաինական անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի օբյեկտների վրա ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
«Այսօր Կիևի ռեժիմի փորձը՝ ինքնաթիռների տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվայի մարզի տարածքում օբյեկտների վրա, կանխարգելվել է»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես հայտնել է գերատեսչությունը, ԱԹՍ-ները կորցրել են կառավարումն ու կործանվել։ Նրանք հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան։