Ուկրաինայում պատերազմի մասնակիցները փոքր և միջին ծանրության հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից ազատվում են. ՌԴ Պետդումա
ՌԴ Պետդումայի պատգամավորները անմիջապես երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել են օրենք, ըստ որի՝ Ուկրաինայում կռվելու մեկնած մոբիլիզացված և պայմանագրային զինծառայողները փոքր և միջին ծանրության հանցագործությունների համար կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից։

Անմիջապես երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև օրենք, որը թույլ է տալիս մոբիլիզացիայի և ռազմական դրության ընթացքում պայմանագրով ծառայել դատապարտված և պիտանելիությամբ սահմանափակված քաղաքացիներին։

Օրենքի գորրծողությունից, որին դեռ պետք է հավանություն տա Դաշնության խորհուրդը և ստորագրի ՌԴ նախագահը, հանվել են մի շարք հանցագործությունների համար դատապարտվածները՝ ներառյալ բռնաբարության, ահաբեկչության, դիվերսիայի, պետական դավաճանության և լրտեսության։