Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ստացավ ԼՂ կարգավիճակը որոշելու մասին հանրաքվեի խոստում․ որը, ամենայն հավանականությամբ տեղի չէր ունենալու․ քանի որ Ադրբեջանը ուներ վճռական ձայնի իրավունք․ Փաշինյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Զարմացած եմ Սերժ Սարգսյանի զարմանքի վրա. ինչու պիտի Ադրբեջանը ԼՂ հարցը իր ներքին հարցը չհամարեր, առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանը, հենց Սարգսյանի ձևակերպմամբ, փոխզիջում է արել և Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ զրոյացրել Հայաստանի և ԼՂ-ի վերամիավորման 1989թ. որոշումն ու ԼՂ-ում 1991թ. անկախության հանրաքվեի արդյունքը»,- այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ թե ինչ ստացավ այդ փոխզիջումների արդյունքում հայկական կողմը, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «ԼՂ կարգավիճակը հանրաքվեի միջոցով որոշելու խոստում, բայց ասվում էր, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ժամկետներում, ինչը փաստացի նշանակում էր, որ հանրաքվեի ժամկետը պետք է որոշեր Ադրբեջանը: Քանի որ Հայաստանը շահագրգիռ է, որ հանրաքվեն շուտ լինի, իսկ Ադրբեջանը՝ որ ուշ լինի, և ժամկետը որոշելու համար հարկավոր է կոնսենսուս, փաստացի ստացվում էր, որ վճռական ձայնը պատկանում է նրան, ով շահագրգռված է, որ հանրաքվեն կամ ուշ լինի, կամ ընդհանրապես չլինի: Այսինքն՝ գործնականում նշանակում է, որ հանրաքվեն կարող է և չլինել»:
Մանրամասն՝ տեսանյութում