Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև այսօր՝ հունիսի 19-ին, անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ժամանակ անցկացվելու է ոչ պաշտոնական քննարկում՝ կապված Ադրբեջանի և Վրաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի միջպետական հանձնաժողովի գործունեության հետ։ Այս մասին Թբիլիսիում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Այդ հարցերի պաշտոնական քննարկում ուղղակիորեն չի լինի, բայց ոչ ֆորմալ կերպով մենք նաև կդիտարկենք այդ հարցերը, կփոխանակենք կարծիքներ և, իհարկե, կկիսենք որոշակի կարծիքներ՝ կապված հանձնաժողովի աշխատանքի շարունակման հետ»,- ԱՊԱ-ն մեջբերում է Խալաֆ Խալաֆովի խոսքերը։