«ՌԴ վերադառնալու հնարավորություն կարող է այլևս չլինել». Վոլոդինը՝ Ռուսաստանից հեռացած քաղաքացիներին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունից հեռացած քաղաքացիները լավ կլինի վերադառնան, քանի որ հետագայում նման հնարավորություն կարող է այլևս չլինել։
«Հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում, ճիշտ է վերջապես գլուխներն աշխատեցնել. այսօր վերադառնալու հնարավորություն կա, վաղը, Արևմտյան Եվրոպայում ավելացող հիստերիայի հետ, այն կարող է այլևս չլինել»,- այսօր Telegram-ի իր ալիքում գրել է Վոլոդինը:
ՌԴ Պետդումայի խոսնակի կարծիքով՝ «ավելի լավ հասկանալու համար, թե ինչպիսին է իրավիճակը գնացողների շուրջ, բավական է ծանոթանալ Չեխիայի նախագահի հայտարարությանը, որն առաջարկել է արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին ուղարկել համակենտրոնացման ճամբարներ»։
«Նման խոսքերից հետո մեր քաղաքացիները, որոնք դեռևս մնում են արևմտյան երկրներում, պետք է մտածեն, թե ուր են գնացել, ինչ են գտել, և ինչ է իրենց սպասվում»,- ասել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակի խոսքով՝ 2022 թվականի փետրվարից հետո մեկնած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կեսից ավելին արդեն վերադարձել է Ռուսաստան, և այդ գործընթացը շարունակվում է։