Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցները չեն կարողանա օգտվել շարժական ինտերնետից: Ֆորումը տեղի է ունենում այսօր, որի ժամանակ ելույթ կունենա Վլադիմիր Պուտինը։
Միջոցառման ընթացքում կապը խլացվելու է՝ անօդաչուների հնարավոր հարձակումները կանխելու համար:
Թվային նախարարության կարգադրության համաձայն՝ ինտերնետը կանջատվի տեղային՝ միայն «Էքսպոֆորում»-ի տարածքում, որտեղ անցկացվում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը։
«Ռոսկոնգրես»-ի մամուլի ծառայությունը, որը զբաղվում է ֆորումի կազմակերպմամբ, հայտնել է, որ շարժական ինտերնետում խափանումները հնարավոր է՝ տեխնիկական աշխատանքների պատճառով են։
«Բջջային կապի օպերատորների ենթակառուցվածքի տեխնիկական աշխատանքների հետ կապված՝ 2023 թվականի հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի անցկացման վայրում ժամանակավորապես կբացակայի նաև բջջային սարքերի ինտերնետ հասանելիությունը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է կազմակերպիչների հայտարարությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նախապատրաստման հարցերով կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը հայտարարել է, որ ֆորումի մասնակիցներն ու հյուրերը կկարողանան օգտվել SPIEF2023 նախագծի Wi-Fi ցանցից: