Տնտեսական 12 տոկոս աճը երկնքի՞ց է ընկել, կամ ի՞նչ է՝ քայլելով գնում էինք, մեկ էլ շինարարական բում եղա՞վ. վարչապետ
Այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը:

Իր եզրափակիչ ելույթում վարչապետը հայտարարեց, որ տնտեսական 12 տոկոս աճը երկնքից չի ընկել, կամ ի՞նչ է՝ քայլելով գնում էինք, մեկ էլ շինարարական բում եղա՞վ. «Դա կապված է հիփոթեքային վարկի դիմաց եկամտահարկի վերադարձի և այն որոշման հետ, որ 2025թ. հունվարի 1-ից այդ համակարգը Երևան քաղաքում այլևս չի գործելու, և բոլոր ներդրողները շտապեցին: 2027թ. կամ 28թ.  հունվարի 1-ից մենք այդ համակարգը կփակենք երևանամերձ մարզերի համար և բաց կպահենք մյուս մարզերի համար, ու այդ բումը կհասնի ամենահեռավոր բնակավայրեր»:

Ինչպես նշեց վարչապետը, ժողովրդավարությունը ՀՀ տնտեսական գրավչության ամենակարևոր պայմանն է:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև այն որոշումներին, որոնց շնորհիվ IT ոլորտը եկավ հենց Հայաստան, ոչ թե այլ երկիր:
 
Մանրամասները՝ տեսանյութում։