Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի լավագույն մարզիչ, Վլադիմիր Սանոսյանը՝ լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի ու լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները։



Հավաքելով 58 միավոր՝ Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Երկրորդ տեղում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։ 20 միավորով երրորդ տեղը է զբաղեցրել «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Նիկիտա Կրիկունը:


Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։


Տարվա լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը, որը հավաքել է 38 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը (27 միավոր)։ Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» ֆուտզալիստ Ռաֆիկ Մելիքյանը:


Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։