Պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը ՀՀ տարածքում է. վերջին անգամ ե՞րբ եք եղել այդ մայրաքաղաքներում, տեսե՞լ եք դրանց վիճակը. վարչապետ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ մեծ ուշադրությամբ լսել է բոլոր ելույթները, նաև ընդդիմության, և անդրադարձավ որոշ առանձին ելույթների:
Մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի առնչությամբ նա հարց բարձրացրեց՝ կանխատեսելով, որ կլինեն շահարկումներ. «1991թ.-ին հիմնադրված պետության հետ մեր զինանշանը ի՞նչ կապ ունի. Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որը բնական պայմաններում արդեն վաղուց Հայաստանում չի ապրում: Եվ այս խնդիրը մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի. իրակա՞ն Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին. սա է այն դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պիտի տանք: Եթե ուզենանք, այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում է ՀՀ տարածքում: Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք դրանց վիճակը»:
Հակադարձելով Գեղամ Մանուկյանին՝ վարչապետն ասաց, որ եթե մենք հայտարարենք, որ այդ զինանշանը մեր կադաստրի թուղթն է, դա կնշանակի հայտարարել՝ «ոչնչացրեք մեզ», և հավելեց. «Ես չեմ կարող պատկերացմել մարդ, որ կարող է իմ հայրենիքը սիրել ինձնից շատ. չի կարող տենց բան լինել»:
Մանրամասն՝ տեսանյութում