Ծխախոտի գինը կամաց-կամաց բարձրացնելով՝ մարդիկ կսկսեն ծխելու վրա ավելի շատ գումար ծախսել, քան սննդամթերքի. Բաբկեն Թունյան
«Եթե ծխախոտի գինը պետք է ավելանա 32 տոկոսով և 30 կամ 32 դրամով, հաջորդ տարի պետք է դառնա 45 դրամ կամ 50 դրամ, կամ 100 դրամ անգամ, խիստ կասկածում եմ, որ դա ծխելու դեմ պայքարի վրա որևէ ազդեցություն է թողնում»,- այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ նիստում խոսելով ծխախոտի ակցիզայինհ հարկի բարձրացման մասին՝ իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ ծխելու դեմ պայքարելու համար 1000 դրամանոց սիգարետը պետք է միանգամից դառնար 5000 դրամ. «Բայց այդ ժամանակ էլ ռիսկեր կան, որ մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ ճանապարհով բերված սիգարետների: Իսկ ծխախոտի գինը կամաց-կամաց բարձրացնելը բերելու է միայն նրան, որ մարդիկ ծխելու վրա ավելի շատ գումար են ծախսելու, քան սննդամթերքի վրա»: 

Նա հարց բարձրացրեց՝ մի քանի քայլեր արդեն այդ ուղղությամբ արվել են, բայց որքանո՞վ են դրանք նպաստել ծխախոտի դեմ պայքարին. «Մենք պետք է այնպիսի քայլեր կատարենք, որ հասարակության կողմից չընկալվեն, որ դրանց նպատակը միայն լրացուցիչ փող հավաքելն է բնակչությունից»:

Մանրամասն՝ տեսանյութում