Քվեարկության արդյունքում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացել է Վարազդատ Լալայանը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Վարազդատ Լալայանն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։


Առցանց քվեարկության արդյունքում Լալայանը ստացել է 1778 ձայն: Նա կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:


Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ 489 ձայնով:


«5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել: Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ»,– նշվում է հաղորդագրությունում: