Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն գերծանր քաշային Վարազդատ Լալայանին շնորհավորել է ծանրամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Տալախաձեն տեսազանգով է շնորհավորել Լալայանին:
«Ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, և նա պետք է հաղթի այնպես, ինչպես ես ժամանակին»,- վրացի բազմակի չեմպիոնի ասածը մեջբերել է Ալավերդյանը: