Վաղը Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում կանդրադառնա Լաչինի միջանցքի հարցին
Եվրախորհրդարանը հունիսյան նստաշրջանի ընթացքում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման թեման:

Ենթադրվում է, որ դրա վերաբերյալ պարզաբանումներով հանդես կգա Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա կանդրադառնա այդ թվում Լաչինի միջանցքի իրավիճակին:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ հարցերը նախատեսվում է քննարկել վաղը՝ հունիսի 13-ին:

azatutyun.am