Այսօր Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները. Բունդեսվեր
Այսօր Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Air Defender լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները, հայտնում է Բունդեսվերը։

ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 23-ը, մասնակցում են 10 հազար զինվորական 25 երկրներից, գործի է դրված 250 ինքնաթիռ, ասվում է հաղորդագրության մեջ։

Դրանց կմասնակցեն նաև ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 բազմաթիրախային կործանիչները։