Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ՝ Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու որոշման պատճառով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ճապոնիայի որոշումը՝ Ուկրաինա ռազմական տեխնիկայի մատակարարման մեկնարկի մասին, հանգեցնում է ռազմական գործողությունների էսկալացիայի և Կիևի ռեժիմի զոհերի թվի հետագա աճի։ Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Տոյոհիսա Կոձուկին այսօր կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Ուկրաինա ռազմական տեխնիկայի մատակարարման մեկնարկի մասին Ճապոնիայի կառավարության որոշման հետ։
«Հունիսի 9-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն կանչել է Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Տոյոհիսա Կոձուկիին՝ Ուկրաինա ռազմական տեխնիկայի (զրահամեքենաներ, ինքնապաշտպանական ուժերի ամենագնացներ) մատակարարման մեկնարկի մասին Ճապոնիայի կառավարության որոշման կապակցությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ճապոնական կողմին ասվել է, որ այդ քայլը կհանգեցնի ռազմական գործողությունների էսկալացիայի և Կիևի ռեժիմի մարդկային զոհերի թվի հետագա աճի: Ընդգծվել է, որ (Ճապոնիայի) վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմը այդպիսով պետք է պատրաստ լինի կիսել ուկրաինացի ահաբեկիչների (որոնք ակտիվորեն օգտագործում են Կիևին տրամադրվող ռազմական տեխնիկան) հանցավոր գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության մահվան համար պատասխանատվությունը, այդ թվում՝ Ռուսաստանին սահմանակից շրջանների»,- հայտնել է դիվանագիտական գերատեսչությունը։
Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու Ճապոնիայի որոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունները մտցնում է վտանգավոր փակուղի և անհետևանք չի մնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։