Պենտագոնը մտադիր է արդեն այսօր հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որն իր մեջ ներառում է հակաօդային պաշտպանության համար զինամթերք՝ ավելի քան 2 մլրդ դոլար արժողությամբ։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ խոսքը Hawk զենիթահրթիռային համալիրի արձակման կայանների ու հրթիռների և Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար երկու տիպի կատարելագործված հրթիռների գնման համար միջոցների հատկացման մասին է։
Ինչպես հաղորդվում է, Ուկրաինային ռազմական օգնության ծավալը արդեն գերազանցում է 36 մլրդ դոլարը: