Հռոմի Ֆրանցիսկոս պապին այսօրվա ընթացքում կվիրահատեն ընդհանուր անզգայացման տակ․ այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Ընդհանուր լսարանին հետևելով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը գնացել է Agostino Gemelli համալսարանական հիվանդանոց, որտեղ առավոտյան ընդհանուր անզգայացման տակ պրոթեզներով լապարոտոմիա և որովայնի պատի պլաստիկ վիրահատություն կկատարվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սա Ֆրենցիսկոս Պապի երրորդ հոսպիտալացումն է․ նա 2021թ․ հուլիսին նույն հիվանդանոցում աղիքների վիրահատության էր ենթարկվել։ Մարտի վերջին Պապը հոսպիտալացվել էր թոքաբորբով, սակայն արագ ապաքինվել էր։