ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրումը կհանգեցնի էսկալացիայի։
Քիրբին, ի պատասխան Լավրովի հայտարարության, Ռուսաստանին խորհուրդ է տվել դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։ «Առաջին բանը, որ կցանկանայի ասել նախարար Լավրովին, հետևյալն է. եթե ձեզ մտահոգում է ուկրաինական ռազմական պոտենցիալը, ապա պետք է վերցնեք ձեր զորքերը և հեռանաք Ուկրաինայից»,- ասել է նա։
Քիրբիի խոսքով՝ F-16-ները կտրամադրվեն Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարիքների շրջանակում։ Խոսքը Ուկրաինային ինքնապաշտպանության համար կարիքների ապահովմանն օգնելու մասին է։