Ուկրաինայում ծագումով ադրբեջանցի զինվորական է զոհվել
Ուկրաինայի Բախմուտի շրջանում վերջին մարտական գործողությունների ընթացքում ծագումով ադրբեջանցի ուկրաինական բանակի զինվորական է զոհվել։

Սեյմուր Սադիգովը 12 օր առաջ անհետ կորել էր, նրա մարմինը հայտնաբերվել է հունիսի 4-ին, հայտնել են նրա մտերիմները։
Ադրբեջանի Աստարինսկի շրջանից Սադիգովը ապրում էր Խարկովում, նա Ուկրինայի քաղաքացի էր։

Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքի տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմում ավելի քան 40 ադրբեջանցի է զոհվել։

Աղբյուր՝ azatutyun.am