Զինված ամբոխն այրել է Բաշար Ասադի հոր գերեզմանը

Զինված ամբոխն այրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի հոր` Հաֆեզ Ասադի դամբարանը նրա հայրենի Կարդահա քաղաքում (Լաթաքիա նահանգ): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Annahar» թերթին։



«Մի խումբ դիմակավորված անձինք հրկիզել են Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի դամբարանը։ Այնտեղ թաղված են նաև նրա ավագ որդին՝ Բասիլ Ասադը, և կինը՝ Անիսա Մահլյուֆը», - գրում է պարբերականը։



Հաֆեզ Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1971-2000 թվականներին:


category

Ձեզ կարող է հետաքրքրել