Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով մեկնարկել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում։


Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը սպիտակներով պարտության է մատնել բելգիացի Ժոզե Շառլին։


Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-ից 8-ը՝ 11 խաղափուլով:


Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 9-ին՝ 13 խաղափուլով: