Սպերցյանը հնարավոր է՝ տեղափոխվի ՊՍԺ

Ռուսական «Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է, որ տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է РБ Спорт-ը:


Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո, սակայն «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում զրկվել թիմի առաջատարից: