Ֆինլանդիան սառեցրել է Նատալյա Ռոտենբերգի նախկին ամուսնու՝ ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգի հաշիվները
Հելսինկիի քաղաքային վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել ստորադաս դատարանի որոշումը և թույլ է տվել  ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգի ընկերության 1,3 միլիոն եվրո հաշվի սառեցումը։ Այդ մասին հայտնել է ֆիննական «Helsingin Sanomat» թերթը։

Խոսքը գնում է ֆիննական ընկերության հետ Դուբայից հանքային պարարտանյութեր գնած գործարքի մասին։