Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է սանձազերծվել, բայց երկիրը կապահովի իր անվտանգությունը. Պուտին
Քաղաքակրթությունն այսօր կրկին գտնվում է վճռորոշ սահմանի վրա, Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է մղվում, բայց երկիրը կկարողանա ապահովել իր անվտանգությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր
հրապարակում Հաղթանակի շքերթին։

«Այսօր քաղաքակրթությունը կրկին վճռորոշ սահմանին է»,- ասել է պետության ղեկավարը։ «Մեր հայրենիքի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել, բայց մենք հակահարված ենք տվել միջազգային ահաբեկչությանը, պաշտպանելու ենք նաև Դոնբասի բնակիչներին և ապահովելու ենք մեր անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
 
Այս առնչությամբ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանում «չկան անբարյացակամ, թշնամական ժողովուրդներ՝ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես մոլորակի մարդկանց բացարձակ մեծամասնությունը, ցանկանում է «ապագան տեսնել խաղաղ, ազատ ու կայուն»: