Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը իր կնոջն անձնական ինքնաթիռ է գնել 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է Bunte-ը։
Pilatus PC-12/45 մոդելի ինքնաթիռն արտադրվել է 2004 թվականին և նախատեսված է 8 ուղևորի համար։ Լիզա Մյուլլերը ներկայում օդաչուի վկայական է ստանում։
Մյուլլերն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am