Կատարում, Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ նոր դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գևորգյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.


Տիգրան Գևորգյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- նշված է հրամանագրում։


Նախագահի մեկ այլ հրամանագրով Սահակ Սարգսյանը նշանակվել է Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.


Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանին, համատեղության կարգով, նշանակել Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)»,- ասված է հրամանագրում։


Նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Սահակ Սարգսյանը նշանակվել է նաև Ուգանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.


Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանին, համատեղության կարգով, նշանակել Ուգանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)»,- նշված է հրամանագրում։