Մեկ հեկտար ինտենսիվ այգու հիմնման համար տրամադրվում է մինչև 50% փոխհատուցում. Ովքեր կարող են օգտվել. Պապոյան

ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի մասնակից շահառուները ներկայացրել են այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտվելու և փոխհատուցում ստանալու համար դիմում է ներկայացրել 2 շահառու: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 7-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, քանի որ ֆինանսական միջոցները չեն բավարարում փոխհատուցման ենթակա շահառուների՝ այգեհիմնման գործընթացն ավարտին հասցնելու համար, անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ֆինանսավորել ինտենսիվ այգեգործության գործընթացն ավարտին հասցնելու համար:


Ընդհանուր 21 շահառուների տնտեսությունում փոխհատուցման ենթակա գումարը 1 մլրդ 415 մլն 407 հազար դրամ է: