Հզոր պայթյուն Թուրքիայի մետալուրգիական գործարանում. կա 10 զոհ

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիագա շրջանում HABAŞ մետալուրգիական գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում։ Պայթյունից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, և գործարանից ծխի խիտ ամպեր են բարձրացել։


Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը, որը ուղիղ եթերում կիսվել է վերջին զարգացումներով, հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս չորսը մնացել են փլատակների տակ։


Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի և 15 վիրավորի մասին։