Քաղաքացիակենտրոն լրատվություն
Համաշխարհային մեգաաստղ Սելին Դիոնը ներկա է եղել Ադելի մենահամերգին Լաս Վեգասի Coliseum Theatre-ում։
Հատկանշական է, որ այս դահլիճը 2003 թվականին հատուկ կառուցվել է Սելինի համերգների համար։
Համերգի ժամանակ Ադելը նկատել է Սելինին մարդկային բազմության մեջ և անմիջապես կանգ առել՝ ողջունելու և գրկելու նրան: Ադելն իր կուռքին հանդիպելիս չի կարողացել թաքցնել արցունքները. Սելինին գրկած Ադելը բառիս բուն իմաստով ուրախությունից հեկեկում էր հանդիսատեսի խանդավառ ծափահարությունների ներքո։ Սելինը նույնպես չափազանց էմոցիոնալ է արձագանքել հանդիպմանը՝ ի պատասխան արտասվելով։ Նրանց գրկախառնության տեսանյութը հրապարակվել է Ադելի սոցիալական ցանցի երկրպագուների պաշտոնական էջում: