Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, դա մեզ միայն առույգացնում է. Պուտին

Ռուսաստանին սպառնալն անիմաստ է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ։


«Ում ասես կարելի է սպառնալ։ Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, քանի որ դա մեզ միայն առույգացնում է», - ասել է նա։


ՌԴ նախագահն ամփոփել է ԲՐԻԿՍ-ի16-րդ գագաթնաժողովի և ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկումների արդյունքները: