«Ուկրաինան օգտագործում են ՌԴ անվտանգության համար կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու համար». Պուտին

Արևմուտքն օգտագործում է Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության համար կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու համար՝ անտեսելով Ռուսաստանի Դաշնության կենսական շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում «ԲՐԻԿՍ+» ձևաչափով։


«Խախտվում են հավասարության և անքակտելի անվտանգության սկզբունքները: Խրախուսվում են միջպետական ​​վեճերը և երկպառակությունները: Դրա օրինակներից մեկը Ուկրաինան է, որն օգտագործել են և օգտագործում են Ռուսաստանի անվտանգության համար կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու համար՝ անտեսելով մեր կենսական շահերը, արդարացի մտահոգություններն ու ոտնահարելով ռուսալեզու մարդկանց իրավունքները»,- ընդգծել է Պուտինը։