Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները կեղծվել են․ Զախարովա

Մոլդովայում եվրաինտեգրման հարցով հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծվել են։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Ակնհայտ է, որ հանրաքվեի ամփոփիչ ցուցանիշները՝ 50,46 տոկոս «կողմ» և 49,54 տոկոս «դեմ», վերջին պահին են ապահովվել, այսինքն՝ կեղծվել են»,-նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:


Նրա խոսքով՝ բնակչությունը Եվրամիությանը երկրի ինտեգրմանը «վճռական ոչ» է ասել, սակայն իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Մայա Սանդուն, ամեն ինչ արել են արդյունքները թաքցնելու համար: